Միջազգային

Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչ է անում. Պուտինը՝ հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

 Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչ է անում. Պուտինը՝ հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները հարված են հասցրել Սիրիայի ռազմական և քաղաքացիական օբյեկտներին` խախտելով ՄԱԿ-ի և միջազգային իրավունքի կանոնները: Այն հարձակում էր ինքնիշխան պետության դեմ, որը ահաբեկչության դեմ պայքարի առաջին շարքերում է»,-ասված է Վլադիմիր Պուտինի հայտարարության մեջ:

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով: Ռազմական գործողության սկսման պատճառ է դարձել ապրիլի 7-ին Դումա քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որտեղ համաձայն որոշ տեղեկությունների, կիրառվել է քիմիական զենք: Համաձայն ռուսական լրատվամիջոցների` սիրիական կողմում զոհեր չեն գրանցվել, երեք մարդ տուժել է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում