Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրված է. Լավրով

ՌԴ-ն անհերքելի ապացույցներ ունի, որ Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակումը 
բեմադրված է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան անհերքելի ապացույցներ ունի այն մասին, որ Սիրիայի Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակումը բեմադրություն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այդ ամենի հետևում կանգնած են մի պետության հատուկ ծառայություններ, որը կանգնած է հակառուսական արշավի առաջին շարքերում: 

Լավրովը հիշեցրել է, որ Սիրիա է մեկնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների խումբը: «այդ խումբը, իմ կարծիքով, Դամասկոս կհասնի վաղն առավոտյան, և մենք հույս ունենք, որ նրանք առանց դանդաղելու Դումա կմեկնեն, որտեղ քիմիական զենքի, քլորի կիրառման որևէ ապացույց այդ տարածքները հետախուզած մեր մասնագետները չեն հայտնաբերել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]