Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Դեկտեմբեր

Թրամփը որոշեց կրկնակի բարձրացնել հարկադրույքները Չինաստանի դեմ առեւտրական պատերազմում

Թրամփը որոշեց կրկնակի բարձրացնել հարկադրույքները Չինաստանի դեմ առեւտրական պատերազմում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկրի առեւտրական ներկայացուցչին հանձնարարել Է ուսումնասիրել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 100 միլիարդ դոլարի լրացուցիչ մաքսերի սահմանման հնարավորությունը: Այս մասին, ինչպես հաղորդել Է Reuters-ը, ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ը որոշում Էր ընդունել չինական ապրանքների նկատմամբ գործող մաքսերը բարձրացնել 50 միլիարդ դոլարով, ի պատասխան Պեկինը հայելային միջոցներ Է հայտարարել: Թրամփը նշել Է, որ Չինաստանը «մշտապես ամերիկյան մտավոր սեփականության անարդարացի զավթման պրակտիկա Է կիրառում», եւ Պեկինի պատասխանն «անազնիվ քայլ Է»: «Փոխանակ ուղղելու իր անիրավական գործելակերպը, Չինաստանը որոշել Է վնասել մեր ֆերմերներին եւ արտադրողներին»,- ասել Է նա:

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլի 3-ին հրապարակել Է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում Է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել: Ցուցակում, մասնավորապես, ներառված են չինական արտադրության այնպիսի ապրանքներ, ինչպիսք են ավտոմոբիլները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտը, հաստոցները, բժշկական եւ այլ սարքավորանքը, ավիացիոն պահեստամասերը, արբանյակները՝ ընդամենը 1,3 հազար անուն: Իր հերթին, ՉԺՀ-ի Պետխորհուրդն ապրիլի 4-ին 25 տոկոս մաքս Է սահմանել ամերիկյան ավտոմոբիլների, նավթաքիմիայի արտադրանքի, ընդեղենի՝ ընդհանուր առմամբ 106 անուն ամերիկյան արտադրանքի համար: «Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրը կհայտարարվի ավելի ուշ»,- նշված Է գերատեսչության հայտարարության մեջ:

ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել Է, որ պատրաստ Է համաչափ պատասխան տալ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին, որոնք կհամապատասխանեն ազդեցության ուժով եւ մասշտաբներով: Բացի այդ, չինական ապրանքների առեւտրական մաքսատուրքերի սահմանման պատճառով Չինաստանը ԱՄՆ-ի դեմ գանգատով դիմել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Նախագահ Թրամփը հայտարարել Է, որ ներմուծվող չինական ապրանքների վրա վերջերս Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի սահմանումը եւ Չինաստանի կողմից հայտարարված պատասխան միջոցները առեւտրական պատերազմ չեն: «Մենք Չինաստանի հետ առեւտրական պատերազմի վիճակում չենք: Այդ պատերազմը շատ տարիներ առաջ տանուլ են տվել ԱՄՆ-ը ներկայացնող տխմար ու անիրազեկ մարդիկ»,- ասել Է Թրամփը:

ԱՄՆ-ի նախագահը նշել Է, որ ներկայում Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրական հաշվեկշռի դեֆիցիտը կազմում Է 500 մլրդ դոլար: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը նաեւ տարեկան եւս 300 մլրդ դոլար Է կորցնում «Չինաստանի ընկերությունների կողմից ամերիկյան ինտելեկտուալ սեփականության գողանալու» պատճառով: «Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի»,-ընդգծել Է նախագահը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ