1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սիրիական զորքերը վերականգնեցին հսկողությունը Դամասկոսի հարավային թաղամասի նկատմամբ. Ad Diyar

Սիրիական զորքերը վերականգնեցին հսկողությունը Դամասկոսի հարավային 
թաղամասի նկատմամբ. Ad Diyar

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիացի զինծառայողները մարտի 13-ին գրավել են Քադամ թաղամասը, որը գտնվում Է Դամասկոսի հարավային ծայրամասում: Ինչպես հաղորդել Է Ad-Diyar թերթը, այդ միջատարածքը կառավարական ուժերի ձեռքն Է անցել այն բանից հետո, երբ այնտեղից հեռացել են «Աջնադ աշ Շամ» զինված արմատական խմբավորման անդամները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենն, ըստ հրատարակության տեղեկատվության, Քադամից դուրս են բերել 300 զինյալների՝ իրենց հարազատների հետ (ավելի քան հազար մարդ): Նրանք բոլորն ավտոբուսներով ուղեւորվել են Իդլիբ հյուսիսային նահանգի Քալաաթ Էլ Մադիք քաղաք: Դամասկոսի հարավից ելուզակային կազմավորումների դուրսբերման շուրջը համաձայնությունը ձեռք Էր բերվել անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն այն մասամբ Էր իրականացվել:

Հարավային ծայրամասի նկատմամբ հսկողության վերականգնմանը խանգարում Էին «Իսլմական պետություն» խմբավորման ահաբեկիչները, որոնք իրենց ձեքում են պահում փախստականների՝ հարեւանությամբ գտնվող Յարմուք ճամբարը, ինչպես նաեւ Թադամուն, Հաջր Էլ Ասվադ եւ Էլ Ասալի թաղամասերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]