Սիրիայում ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
17:54, 6 Մարտ 2018
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում կործանվել է ռուսական Ан-26 տրանսպորտային ինքնաթիռ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռում 26 ուղևորների և անձնակազմի 6 անդամների առկայությունը. Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը զոհվել են:
Վթարը տեղի է ունեցել Հմեյմիմ օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել է գետնին՝ չհասնելով մինչև թռիչքուղին՝ մոտ կես կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով, աղետի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում