Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դամասկոսը եւ քրդական կազմավորումները պայմանավորվել են սիրիական զորք մտցնել Աֆրին

Դամասկոսը եւ քրդական կազմավորումները պայմանավորվել են սիրիական զորք մտցնել Աֆրին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարությունը եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումները համաձայնության են հասել հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումներ տղաբաշխել Աֆրինի տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը:

Նրա աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Դամասկոսը քրդական ուժերի հետ պայմանավորվել Է սիրիական զորք մտցնելու շուրջ՝ դիմագրավելու թուրքական կողմի գրոհներն Աֆրինի շրջանում:

Առայժմ Դամասկոսից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]