1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆլորիդայի դպրոցում սպանդի հեղինակին 17 սպանության մեղադրանք Է առաջադրվել

Ֆլորիդայի դպրոցում սպանդի հեղինակին 17 սպանության մեղադրանք Է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 19-ամյա Նիկոլաս Քրուզին, որն աշակերտների վրա կրակ Է բացել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ քաղաքի դպրոցում, կանխամտածված սպանության մեղադրանք են առաջադրել 17 կետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտնել Է NBC News հեռուստաալիքը:

Երիտասարդին մեղադրանքներ առաջադրելու մասին հայտնել են հարցաքննության արդյունքների հիման վրա: Դրանից հետո Քրուզին տեղափոխել են Բրոուարդի օկրուգի բանտ:

Փարքլենդի Marjory Stoneman Douglas դպրոցում հրաձգության զոհ Է դարձել 17 մարդ: Տեղի երեք հոսպիտալներ Է տեղափոխվել 17 մարդ: Երկու վիրավորներ մահացել են վիրահատական սեղաններին, երեքը գտնվում են ծանր վիճակում: Դպրոցի շենքում կրակոցները լսվել են պարապմունքների ավարտից քիչ առաջ՝ 14:30-ին (Երեւանի ժամանակով 23:30-ին): Դրանից քիչ առաջ դպրոցում միացվել Է հրդեհային տագնապի ազդանշանը: Բացառված չԷ, որ դա արել Է Քրուզն ինքը՝ խուճապ առաջացնելու համար:

Աշակերտների մեծ մասը փակվել Է դասարաններում: Մինչդեռ 30 փամփուշտանոց պահեստատուփով կիսաավտոմատ հրացանով զինված Քրուզը գնդակահարել Է բոլորին, ովքեր հայտնվել են իր ճանապարհին: 12 մարդ սպանվել Է դպրոցում, երկուսը՝ դպրոցի շենքի մոտ, մեկը՝ փողոցում եւ երկուսն Էլ մահացել են հոսպիտալում: Զոհվածների թվում են ինչպես աշակերտներ, այնպես Էլ չափահասներ:

Կրակողն ավելի վաղ սովորել Է այդ դպրոցում եւ հեռացվել Է կարգապահությունը խախտելու համար: Ոստիկանները նրան բռնել են ողբերգության վայրից մոտավորապես մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Հրաձիգի դրդապատճառների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Դպրոցում պարապմունքները չեղարկվել են մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը: Ինչպես հայտնել Է Բրոուարդի օկրուգի շերիֆի վարչությունը, «Marjory Stoneman Douglas դպրոցը փակ կլինի հինգշաբթի օրը՝ փետրվարի 15-ին, եւ ուրբաթ օրը՝ փետրվարի 16-ին: Բոլոր ուսումնական միջոցառումները նույնպես չեղյալ են հայտարարված:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իրազեկվել Է Փարքլենդի դպրոցում հրաձգության միջադեպի մասին: «Իմ աղոթքները եւ իմ ցավակցությունը Ֆլորիդայի սարսափելի ողբերգության զոհերի հարազատներին»,- գրել Է նախագահն Twitter-ում: Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթը հայտնել Է, որ նահանգի բոլոր պետական հիմնարկությունների դրոշները կխոնարհվեն մինչեւ փետրվարի 19-ը ի հիշատակ Փարքլենդ քաղաքի դպրոցում հրաձգության զոհերի:

Ֆլորիդայի գլխավոր դատախազ Պամելա Բոնդին խոստացել Է «փոխհատուցել ողբերգության զոհերի հուղարկավորման ծախսերը եւ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերել նրանց ընտանիքներին»: Նա հավելել Է, որ անձամբ Է վերահսկելու նյութական օգնության բաշխումը զոհերի հարազատներին ու տուժածներին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]