Սանկտ Պետերբուրգում ավելի քան 30 հազար մարդ զրկվել է էլեկտրաէնեգիայից
12:13, 3 Փետրվար 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում շուրջ 31 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ջերմաէլեկտրակայանում վթարի պատճառով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը:
Ռուսական լրատվամիջոցին տեղեկացրել են քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությունից, որ ջերմաէլեկտրակայանում պայթյուն չի եղել, ինչպես ավելի վաղ գրել են որոշ ԶԼՄ-ներ: «Ոչ մի պայթյուն տեղի չի ունեցել, պարզապես տրանսֆորմատորում թույլ միացում է եղել»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում