Հասարակական

«Ջիջի» ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ՝ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով

1 րոպեի ընթերցում

«Ջիջի» ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել ՝ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին հարուցել է վարույթ «Ջիջի» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ՝ «gg» հավելվածի միջոցով անկանխիկ եղանակով պատվեր գրանցելիս ներկայացված արժեքը երթի ավարտին ավելացնելու, ինչպես նաև պատվերի ավարտի ժամանակ կոնկրետ գումար ներկայացնելու, սակայն դրանից ավել գումար գանձելու միջոցով դրսևորված հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՄՊՀ-ից, ընդգծելով, որ վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը, ինչպես նաև էլեկտրոնային փոստով ստացված նամակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում