Միջազգային

Պուտինը մայիսի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Բելառուս

1 րոպեի ընթերցում

Պուտինը մայիսի 23-24-ը պաշտոնական այց կկատարի Բելառուս

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 24-ին բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը մայիսի 23-24-ը Բելառուսում կգտնվի երկօրյա պաշտոնական այցով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ԲԵԼՏԱ գործակալությանը հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունում։

Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները մայիսի 24-ին Անկախության պալատում կանցկացվեն նախ նեղ, ապա ընդլայնված կազմով։

Կողմերը կքննարկեն Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների ողջ համալիրի վիճակը և զարգացման հեռանկարները՝ ինտեգրացիոն օրակարգը և Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործումը, քաղաքական երկխոսությունը, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի խթանումը, անվտանգության ամրապնդումը, փոխգործակցությունը հումանիտար ոլորտում։

Ուշադրության կենտրոնում ավանդաբար լինելու են նաև միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրադրությունը և առաջացող մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում