Հասարակական

Հայաստանում այս տարի հիմնական և ավագ դպրոցներն ավարտում է ընդհանուր 59 հազար 954 աշակերտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում այս տարի հիմնական և ավագ դպրոցներն ավարտում է ընդհանուր 59 հազար 954 աշակերտ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակվեցին հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտների թվերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մայիսի 23-ին ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց, որ 9-րդ դասարանում շրջանավարտների թիվն այս տարի 39 հազար 400 է, 12-րդ դասարանում՝ 20 հազար 554։

Փոխնախարարը շեշտեց, որ Տավուշի՝ և՛ 9-րդ, և՛ 12-րդ դասարանների շրջանավարտներն առաջինն են, ովքեր դպրոցն ավարտում են հանրակրթության պետական նոր չափորշիչով։

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում