Հասարակական

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 19 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը վերջին մեկ ամսում բարձրացել է 19 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սևանա լճի մակարդակը 2024 թվականի ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 19 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ի տեղեկագրից, եթե 2024 թվականի ապրիլի 22-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900, 31 մետր բարձրության վրա, ապա մայիսի 22-ի դրությամբ այդ նիշն արդեն հասել է 1900 մետր 50 սանտիմետրի, որն իր հերթին 5 սանտիմետրով ավել է անցած տարվա նույն օրվա նիշից։

Արփա Սևան թունելային ջրատարով 2024 թվականի հունվարից մինչև մայիսի 22-ը Սևանա լիճ է տեղափոխվել 99 միլիոն 690 հազար խորանարդ մետր ջուր, որից 50 միլիոն 763 հազար խորանարդ մետրը՝ միայն ապրիլի 22-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում