Մարզային

Գավառ համայնքում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց

2 րոպեի ընթերցում

Գավառ համայնքում «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը եզրափակվեց

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 11-13-ը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում անցկացվող «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով մրցույթը Գավառում եզրափակվել է մրցանակաբաշխությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանի Ֆեսյբուքի էջում տեղադրված թեմատիկ լուսանկարներից ամենաշատ հավանումներ հավաքել էին Արթուր Հովհաննիսյանի (Գանձակ, 6 տարեկան), Աիդա Սիրականյանի (Գավառ, 16 տարեկան) և Սուսի Խաչատրյանի (Գանձակ, 19 տարեկան) աշխատանքները։

Ժյուրիի հավանությանն են արժանացել Կարինե Գևորգյանի (Գանձակ, 6 տարեկան), Ինա Խաչատրյանի (Ծովազարդ, 6 տարեկան) և Սոնիկ Քալոյանի (Գավառ, 11 տարեկան) աշխատանքները։

Որպես լավագույն տեսանյութեր ընտրվել են Լանջաղբյուրի մանկապարտեզի և Էլեն Ավանեսովայի (Գավառ, 18 տարեկան) աշխատանքները։

Լավագույն ձեռքի աշխատանք է ճանաչվել Արմինե Խաչատրյանի (Գանձակ, 13 տարեկան) աշխատանքը։

Լրագրողական հոդվածի մրցանակին արժանացել է Ալլա Սարգսյանը (Գավառ, 23 տարեկան)։

Մրցանակակիրներին Գավառի համայնքապետարանում ընդունել են Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Նրանք հաղթողներին հանձնել են մրցանակներ։ 

 

Խոսրով Խլղաթյան

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում