Մարզային

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով ֆրանսիական կողմի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը տեսակապով ֆրանսիական կողմի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերը

ԳԱՎԱՌ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային տեսազանգ է ունեցել Իզերի դեպարտամենտի մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, կողմերը քննարկել են համագործակցության շրջանակներում առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա անելիքները։ 

Քննարկման առանցքային թեմաներից է եղել նաև Գեղարքունիքի գյուղատնտեսության ոլորտի կարիքները, մարզում ֆրանսիական փորձի ներդրումը, որն էլ այսուհետ կդառնա վերոնշյալ համագործակցության առանցքներից մեկը։ 

Բանակցության արդյունքում որոշվել է, որ սույն թվականի հուլիսի առաջին կեսին Իզերի դեպարտամենտի գյուղատնտեսական պալատի ներկայացուցիչները կայցելեն Գեղարքունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզի առանձնահատկություններին, ինչի արդյունքում էլ կծավալվեն հետագա աշխատանքները։

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեռ Բարբիեին և մշակույթի, ժառանգության, միջազգային համագործակցության հարցերով փոխնախագահ Պատրիկ Կուրտոյին հրավիրել է Գեղարքունիք՝ տեղում տեսնելու համագործակցության շրջանակներում մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքները։

Մարզպետի հրավերին հաջորդել է Պատրիկ Կուրտոյի փոխադարձ հրավերը՝ 2024 թվականի նոյեմբերին Իզերում կայանալիք միջոցառմանը, որը նվիրվելու է Հայաստանի գրավչություններին։

 

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում