Մարզային

Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը

2 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ,  13  ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում մեկնարկել է «Art շաբաթ-2024» դասական երաժշտության չորրորդ փառատոնը, որն անցկացվում է չորրորդ անգամ՝ Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ:

«7 օր քաղաքի տարբեր համերգասրահներում, թանգարաններում և դահլիճներում հնչելու է դասական երաժշտություն, անցկացվելու է վարպետության դասեր, բանախոսություններ. ընդհանուր թվով «Art շաբաթ»-ը կանցկացնի 11 միջոցառում»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժին պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ փառատոնը նաև այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս պատանի և երիտասարդ կատարողներին չսահմանափակվել միայն իրենց երաժշտական կրթական հաստատությունների հանրույթներում ելույթներ ունենալով, նրանց հարկավոր է նաև մեծ լսարանի առջև ներկայանալ։

448225275_793155819621549_7167294888330987433_n.jpg

Այս անգամ մայրաքաղաքից «Art շաբաթ»-ը հյուրընկալել է դասական երաժշտության 5 միջոցառում։

«Art շաբաթ» փառատոնը մրցութային չէ, պարգևատրումներն անվանակարգեր չունեն, ինչպես նշում են կազմակերպիչներն՝ այստեղ հաղթողներ չեն լինելու, մշակութային այսպիսի միջոցառումները հավակնում են դառնալ դասական երաժշտության հանրայնացման ձևաչափ։

448139731_774068728255752_5080775679125084935_n.jpg

Փառատոնի շրջանակներում պատանի ստեղծագործողներն ու երաժիշտ-կատարողները ներկայացնելու են դասական արվեստ։ «Art շաբաթ» փառատոնի բեմերը բոլոր պրոֆեսիոնալ և ուսանող կատարողների համար բաց են։ Տարբերակում չի դրվել համայնքապատկան և ոչ համայնքապատկան կառույցների միջև, ներգրավվել են բոլոր նրանք, ովքեր ստեղծում և սիրում են դասական երաժշտություն։        

 

Արմենուհի Մխոյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում