Հասարակական

Նախորդ տարի պետգույքի կառավարման միջոցները կազմել են 15,4 միլիարդ դրամ․ Սանոսյան

2 րոպեի ընթերցում

Նախորդ տարի պետգույքի կառավարման միջոցները կազմել են 15,4 միլիարդ դրամ․ Սանոսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը հաստատեց պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրի կատարման 2023 թվականի տարեկան հաշվետվությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հաշվետվությունն ընդգրկում է 2023 թվականի օրացուցային տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացված գործարքներից ստացված դրամական մուտքերի, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ, անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ստանձնած ներդրումային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները:

«2023 թվականի ընթացքում պետական գույքի կառավարման միջոցները կազմել են 15,4 միլիարդ դրամ։ Եվ այս գումարը մուտք է եղել կամ պետբյուջե, կամ համայնքային բյուջե, կամ ՊՈԱԿ-ների բյուջեներ։ Մասնավորապես, այս 15,4 միլիարդից 2,2 միլիարդ դրամը մուտք է եղել մեր համայնքների բյուջե։ 15,4 միլիարդ դրամի բացվածքը հետևյալն է․ գույքերի օտարումից՝ 10,6 միլիարդ դրամ, բաժնեմասի մասնավորեցումից՝ 3,8 միլիարդ դրամ, վարձակալությունները՝ 672 միլիոն դրամ, ալեհավաքները և դրանց տեղադրումը՝ 287 միլիոն դրամ։ Նախորդ տարվանից ընդհանուր միջոցներն ավել են 6,4 միլիարդ դրամով կամ 72 տոկոսով»,-ասաց Սանոսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում