Միջազգային

Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում

2 րոպեի ընթերցում

Չինաստանի բանակը զորավարժություններ է սկսել Թայվանի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայվանի շրջակայքում մեկնարկել են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի համալիր զորավարժությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի պաշտպանության նախարարությունը։

«Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտին մայիսի 23-ին ժամը 07:45-ից համալիր զորավարժություններ է անցկացնում Թայվանի նեղուցում, Թայվան կղզուց դեպի հյուսիս, հարավ և արևելք, ինչպես նաև Ցզինմեն, Մացզու, Ուցյու և Դունին կղզիների շուրջ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հրամանատարության ներկայացուցիչ Լի Սին տեղեկացրել է, որ զորավարժություններին գործի են դրվել ցամաքային զորքերը, ռազմածովային ուժերը, ռազմաօդային ուժերը և հրթիռային զորքերը։

Նրա խոսքով` «զորավարժությունները կենտրոնացած են ծովից և օդից համատեղ պարեկության վրա, մարտադաշտի նկատմամբ համապարփակ վերահսկողության և հիմնական թիրախների ուղղությամբ համատեղ բարձր ճշգրտության հարվածների վրա»:

Լի Սին նշել է, որ վարժանքների նպատակը Մարտական ​​հրամանատարության արևելյան գոտու ուժերի «իրական մարտունակության» ստուգումն է։

Նա հայտարարել է, որ վարժանքները նաև պատասխանը կլինեն «հանուն Թայվանի անկախության հանդես եկող ուժերի անջատողական գործողություններին, և խիստ նախազգուշացում` արտաքին ուժերի կողմից միջամտության և սադրանքների դեմ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում