Այնթափում ավտոմեքենա է այրվել
13:23, 21 Հունվար 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 21-ին, ժամը 00:05-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 14-րդ փողոցի թիվ 49 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30 -ին, մարվել՝ 00:54 -ին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է Այնթապ գյուղի 13-րդ փողոցի 9-րդ նրբանցքի թիվ 9-տան բնակիչ՝ Ն. Խ.-ին պատկանող «ՌԱՖ» մակիշի 67 SL 853 պետհամարանիշի ավտոմեքենան անբողջությանբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում