Ջրաշենցու անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտված հավ
21:36, 21 Նոյեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 21-ին, ժամը 16:34-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 16:25-ի սահմաններում Լոռու մարզի Ջրաշեն գյուղի Աբովյան թաղամասի թիվ 1 տանը հարակից անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտած հավ:
Տեղեկությունը փոխանցվել է Ջրաշեն գյուղի գյուղապետին և մարզպետարանի «Գյուղատնտեսության և բնապահպանության» գյուղատնտեսության բաժնի պետին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, կստեղծվի հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում