Ջրաշենցու անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտված հավ

Armenpress 21:36, 21 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 21-ին, ժամը 16:34-ին տեղեկություն է ստացել, որ ժամը 16:25-ի սահմաններում Լոռու մարզի Ջրաշեն գյուղի Աբովյան թաղամասի թիվ 1 տանը հարակից անասնագոմում հայտնաբերվել է մոտ 100 հոշոտած հավ:

Տեղեկությունը փոխանցվել է Ջրաշեն գյուղի գյուղապետին և մարզպետարանի «Գյուղատնտեսության և բնապահպանության» գյուղատնտեսության բաժնի պետին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, կստեղծվի հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու և գնահատելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am