1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տեխասի եկեղեցում սպանդն առնվազն 26 մարդու կյանք Է խլել

Տեխասի եկեղեցում սպանդն առնվազն  26 մարդու կյանք Է խլել
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 5-ին ողբերգական հետեւանքներ ունեցած հրաձգության հերթական դեպքը ցնցել Է ԱՄՆ-ը. Տեխասի եկեղեցում կատարված սպանդի հետեւանքով զոհվել Է 26 մարդ: Կրակողին մեռած են գտել, բայց ոստիկանությունն առայժմ չգիտե նրա մահվան հանգամանքները: Հանցագործության դրդապատճառները նույնպես առայժմ պարզ չեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Տեխասի Հասարակական անվտանգության վարչության ներկայացուցիչ Ֆրիման Մարտինը մամուլի ասուլիսում լրագրողներին պատմել Է, որ կրակողը ամբողջությամբ սեւ Էր հագնված, ներառյալ զրահաբաճկոնակը: Նա Ruger AR ինքնաձիգ հրացանով կրակ Է բացել բապտիստական եկեղեցու մոտ Սազերլենդ Սփրինգսում ՝ Տեխասի Սան Անտոնիո քաղաքից ոչ հեռու: Այնուհետեւ նա մտել Է եկեղեցի, որտեղ ժամերգություն Էր տեղի ունենում, եւ անկանոն հրաձգություն բացել:

Զոհվել Է 26 մարդ, ավելի քան 20 հոգի վիրավոր Է: Տուժածների տարիքը՝ 5-ից մինչեւ 72 Է: Մասնավորապես, հաղորդվել Է, որ հրաձգության ժամանակ զոհվել Է եկեղեցու պաստորի 14-ամյա դուստրը, մինչդեռ պաստորն ինքը ժամանակավորապես բացակա Է եղել: Այնուհետեւ կրակողը դուրս Է եկել եկեղեցուց: Ելքում նա հանդիպել Է տեղացի մի բնակչի, որը հրացանով Է եղել: Փոխհրաձգություն Է սկսվել:

Կասկածյալը նետել Է իր հրացանը եւ դիմել փախուստի: Ավելի ուշ կասկածյալին մեռած են գտել ավտոմեքենայում, բայց ոստիկանությունը չգիտի՝ նա մահացել Է փոխոհրաձգության ժամանակ ստացած վերքից, թե ինքնասպան Է եղել: Մարդասպանի ավտոմեքենայում մի քանի միավոր հրազեն են գտել:

Թեեւ պաշտոնապես զինված տղամարդու անունը չի հաղորդվում, Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներից շատերը գրում են, որ հարձակվողը Դեւիդ Փատրիկ Քելլին Է, որն ավելի վաղ խայտառակ կերպով հեռացվել Է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերից:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն այցով գտնվում Է Ճապոնիայում, խոստացել Է, որ դաշնային իշխանությունները օգնություն ցույց կտան նահանգի իշխանություններին միջադեպը հետաքննելիս: Թրամփն իր ցավակցությունն Է հայտնել՝ մարդկանց սպանությունը որակելով «չարիքի ակտ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]