Իտալական Pasquale Bruni-ն ներկայացրել Է Secret Gardens հավաքածուի նոր զարդերը
17:41, 26 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Pasquale Bruni իտալական ընկերությունը Vicenzaoro ոսկերչական ցուցահանդեսում ներկայացրել Է Secret Gardens («Գաղտնի այգիներ») հավաքածուի նոր զարդերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Լենտա.ռու»-ն:
Հավաքածուում տեղ են գտել կոկտեյլային մատանիներ եւ երեկոյան ականջօղեր՝ շրջանակներում զետեղված խոշոր զմրուխտներով, շափյուղաներով ու սուտակներով: Pasquale Bruni-ը լյուքս դասի զարդեր արտադրող ընկերություն Է, որը ոսկերիչ Պասկալ Բրունիի կողմից հիմնվել Է Վալենցում (Իտալիա): Ընկերությունը թողարկում Է ադամանդներով եւ թանկարժեք այլ քարերով զարդարված ցերեկային, կոկտեյլային եւ երեկոյան զարդեր: Ներկայում մակնիշի կրեատիվ տնօրենի պաշտոնն զբաղեցնում Է նրա դուստրը՝ Էուջենիա Բրունին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում