Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը
18:02, 8 Սեպտեմբեր 2017
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում