Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Պեպ Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

Պեպ Գվարդիոլան՝ Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն մարզիչը «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթի»-ն 2023/24 մրցաշրջանում դարձավ Անգլիայի չեմպիոն՝ այդ տիտղոսը նվաճելով 4-րդ տարին անընդմեջ, ինչը բացառիկ ցուցանիշ է Անգլիայի առաջնության համար: Նման նվաճման դեռևս ոչ մի ակումբ  չի հասել:

Պրեմիեր լիգայի 38 տուրերից հետո «քաղաքայինները» հավաքեցին 91 միավոր և 2 միավորով առաջ անցան երկրորդ տեղում հայտնված «Արսենալ»-ից:

Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2016 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am