Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն հայտնեց 
Հայաստանի ժողովրդին և կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և նրան ուղեկցող անձանց ուղղաթիռի ողբերգական վթարից հետո Իրանը շարունակում է ցավակցություններ ստանալ բարեկամ երկրներից։ Հայաստանում Իրանի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին։ 

«Շատ ցավալի և ծանր դեպք է տեղի ունեցել Իրանի ժողովրդի համար։ Այդ դեպքի տեղի ունենալուց հետո մենք մեր բարեկամ երկրներից ստանում ենք ցավակցական ուղերձներ։ Ցավակցական ուղերձներ ենք ստանում նաև մեր ազնիվ բարեկամ Հայաստանի ժողովրդի և կառավարության կողմից։

Ես դեսպանի, ինչպես նաև դեսպանատան ողջ անձնակազմի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս զորակցության համար և Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարգավաճում և ծաղկուն օրեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց փոխդեսպանը։ 

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան՝ մասնակցելու ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված պաշտոնյաների հրաժեշտի արարողությանը։

Սգո մատյանում ցավակցական գրառումներ կատարելու համար Երևանում Իրանի դեսպանության մուտքն ազատ է մայիսի 22-ին՝ ժամը 10:00-12:30, 15:30-17:30, մայիսի 23-ին՝ 10:00-13:00:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am