Միջազգային

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայում

1 րոպեի ընթերցում

Նեթանյահուն հայտարարել  է, որ Իսրայելը կարող է 42 օրով դադարեցնել գործողությունները Գազայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելը կարող է համաձայնել՝ 42 օրով դադարեցնելու մարտերը Գազայի հատվածում այնտեղ պահվող պատանդներին ազատելու համար, բայց հետո կշարունակի գործողությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը Israel Hayom-ին վկայակոչմամբ՝ այս մասին Կնեսետում հանդիպմանը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ Իսրայելը չի կարող դադարեցնել պատերազմը, քանի որ բոլոր թշնամիները հետևում են՝ տեսնելու, թե արդյոք իրենք կհանձնվեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում