Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպումը

18:02, 8 Սեպտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի,  Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալահշուքյուր Փաշազադեի և  Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման ընթացքում քննարկվելու են  ղարաբաղյան հակամարտությանն ու տարածաշրջանային խաղաղությանն առնչվող հարցեր: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:


© 2009 ARMENPRESS.am