Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով

ԿԳՄՍՆ-ն կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով 
ուսուցչական համաժողով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Համաժողովի նպատակն է տարածել Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման առաջավոր փորձը, միավորել ուսուցչական աշխատանքի մտավոր ներուժը չափորոշչի ներդրման աշխատանքներում, խթանել մասնագիտական զարգացումը:

Համաժողովը տեղի կունենա Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական  մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում հունիսի 1-ին՝ ժամը 10:00 (Երևան, Ալ. Մանուկյան 13):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am