Միջազգային

Դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետին, ով դատապարտվել էր պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքով

1 րոպեի ընթերցում

Դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետին, ով դատապարտվել էր պետական գաղտնիքների հրապարակման մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսլամաբադի Գերագույն դատարանն արդարացրել է Պակիստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր «Արդարության շարժում» կուսակցության առաջնորդ Իմրան Խանին, ինչպես նաև նախկին արտգործնախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին՝ պետական ​​գաղտնիքները հրապարակելու մեղադրական գործով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Dawn թերթը։

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ դատարանի վճռով Խանը և Քուրեշին պետք է անհապաղ ազատ արձակվեն, եթե նրանք կալանքի տակ չեն գտնվում այլ մեղադրանքներով։

Պակիստանի մայրաքաղաքի շրջանային դատարանը հունիսի 3-ին հանեց մեղադրանքները երկու քաղաքական գործիչների դեմ՝ 2022 թվականի աշնանը տեղի ունեցած DZS-ի ակտիվիստների հակակառավարական երթի ժամանակ վանդալիզմի գործողություններ կազմակերպելու գործով:

Իմրան Խանը և Շահ Մեհմուդ Քուրեշին 2024 թվականի հունվարին դատապարտվել էին 10 տարվա ազատազրկման՝ պետական ​​գաղտնիքի մասին օրենքը խախտելու մեղադրանքով։

Փետրվարի սկզբին դատարանը նախկին վարչապետին և նրա կնոջը մեղավոր է ճանաչել անօրինական ամուսնության մեջ և դատապարտել է յոթ տարվա ազատազրկման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում