Միջազգային

Այովայում հզոր պտտահողմը մի քանի զոհի և ավերածությունների պատճառ է դարձել

1 րոպեի ընթերցում

Այովայում հզոր պտտահողմը մի քանի զոհի և ավերածությունների պատճառ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այովայի Գրինֆիլդ քաղաքին պատուհասած հզոր պտտահողմը մի քանի զոհի և 10-ից ավելի վիրավորի պատճառ է դարձել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Զոհերի կոնկրետ թիվն առայժմ չի հաղորդվել։ 2000 բնակչություն ունեցող Գրինֆիլդ քաղաքում պտտահողմն ավերել է տներ, շրջել է մի քանի մեծ հողմաշարժիչներ։

Փոթորկի հետևանքով տեղի հիվանդանոցը լուրջ վնասներ է ստացել, և վիրավորներին ստիպված են եղել տեղափոխել մոտակա քաղաքների հիվանդանոցներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում