Աշխարհ

Ուկրաինան նախապատրաստում է խաղաղության երկրորդ գագաթնաժողովը և չի բացառում ՌԴ-ի մասնակցությունը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինան նախապատրաստում է խաղաղության երկրորդ գագաթնաժողովը և չի բացառում ՌԴ-ի մասնակցությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինան պատրաստում է խաղաղության երկրորդ գլոբալ գագաթնաժողովը, և չեն բացառվում Ռուսաստանի մասնակցության որոշակի ձևաչափեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան «Մենք Ուկրաինան ենք» երթերում։

Նա նշել է, որ երկրորդ գագաթնաժողովում քննարկվելու են ճանապարհային քարտեզի արդյունքները, որը կազմվելու է առաջին գագաթնաժողովում։

«Եթե այն երկրները, որոնք կիսում են Ուկրաինայի եւ դաշնակիցների մշակած ընդհանուր պլանը, պատրաստ լինեն դա հասցնել ագրեսոր երկրին, և նա ոչ թե թելադրի իր պայմանները, այլ կլսի հանրությանը, կարող ենք խոսել նաև Ռուսաստանի մասնակցության որոշակի ձեւաչափերի մասին»,- ասել է Ժովկվան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում