Եվրոպա

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից

1 րոպեի ընթերցում

Ֆոն դեր Լայենը ԵՄ-ին կոչ է արել հրաժարվել ռուսական էներգառեսուրսներից

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդունել է, որ Եվրոպական Միությունում էներգիայի գներն ավելի բարձր են, քան Չինաստանում և ԱՄՆ-ում, բայց միևնույն ժամանակ նա անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն ամբողջությամբ հրաժարվի ռուսական էներգառեսուրսներից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի պատգամավորների առջև, նաև խոստացել է փետրվարին ներկայացնել էներգետիկ պլան, որում նախատեսվելու է ռուսական էներգակիրներից ամբողջական հրաժարում։

«Եվրոպայում էներգակիրների գներն առաջվա պես կառուցվածքային առումով ավելի բարձր են, քան ԱՄՆ-ում կամ Չինաստանում, և էապես տարբերվում են ԵՄ երկրներում: Ուստի մենք պետք է իջեցնենք դրանք՝ մինչև ավարտենք ռուսական հանածո վառելիքից հրաժարումը: Երկու նպատակներն էլ կարևոր են. դրանց պետք է հասնել … Այս ամենը կդառնա նոր էներգետիկ պլանի մի մասը, որը մենք կներկայացնենք փետրվարին», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում