Մերձավոր Արևելք

Իսրայելը քրեական պատասխանատվություն է սահմանում 2023 թ. հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունները ժխտելու համար

1 րոպեի ընթերցում

Իսրայելը քրեական պատասխանատվություն է սահմանում 2023 թ. հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունները ժխտելու համար

Իսրայելի Քնեսեթը վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների կողմից Իսրայելի վրա հարձակումը ժխտելու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Times of Israel-ը։

Ընդունված օրենքին համապատասխան՝ «յուրաքանչյուր անձ, որը հրապարակում է հոկտեմբերի 7-ի ջարդերը հերքող նյութեր, նպատակ ունենալով պաշտպանել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպությանն ու նրա զինակիցներին, համակրանք կամ համերաշխություն հայտնել նրանց, կարող է բանտարկության դատապարտվել մինչև հինգ տարի ժամկետով»:

2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է շուրջ 1200 մարդ և ևս 250-ը պատանդ է վերցվել։

Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան անկլավում զոհերի թիվը գերազանցել է 47 000-ը։ 

Հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը, որին հնարավոր է եղել հասնել Վաշինգտոնի, Դոհայի և Կահիրեի միջնորդական ջանքերի շնորհիվ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում