Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանձնարարել է վերացնել Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասը

1 րոպեի ընթերցում

Antonio Guterres, UN High Commissioner for Refugees UNHCR at a Press Conference after 66th session of Excom. 9 October 2015. UN Photo / Jean-Marc Ferré
Antonio Guterres, UN High Commissioner for Refugees UNHCR at a Press Conference after 66th session of Excom. 9 October 2015. UN Photo / Jean-Marc Ferré

Համաշխարհային հանրությունը պետք է մտածի Սիրիայի դեմ պատժամիջոցների մի մասի չեղարկման մասին, որպեսզի այդ երկրի նոր իշխանություններին դրդի կառավարման ժողովրդավարական համակարգ կառուցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դավոսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Կարծում եմ, որ կարելի կլիներ բարի կամքի ինչ-որ ժեստ անել պատժամիջոցների ոլորտում, որպեսզի Սիրիան ճիշտ ուղղությամբ շարժվելու խթան ունենա», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Գուտերեշի կարծիքով՝ Սիրիայի նոր ղեկավարությունը հնարավորություն ունի ստեղծելու կառավարման այնպիսի համակարգ, որը հաշվի կառնի երկրի բոլոր բնակիչների, այդ թվում՝ ալավիների և քրդերի շահերը։ Նա կարծում է, որ եթե դրան չհաջողվի հասնել, ապա դե ֆակտո միասնական Սիրիա չի լինի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում