Եվրոպա

ԵՄ-ն արդեն 134 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության վրա և հավատում է Կիևի հաղթանակին. Կալաս

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն արդեն 134 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության վրա և հավատում է Կիևի հաղթանակին. Կալաս

Եվրամիությունն արդեն 134 միլիարդ եվրո է տրամադրել Ուկրաինային, այդ թվում՝ 50 միլիարդ եվրո զենքի համար և պատրաստ է շարունակել աջակցությունը Կիևին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Մենք արդեն Ուկրաինային ենք տրամադրել, ընդհանուր առմամբ, 134 միլիարդ եվրո, այդ թվում՝ 50 միլիարդ եվրո՝ զենքի համար: Մինչև հունվարի վերջ ԵՄ-ի կողմից վերապատրաստված ուկրաինացի զինվորականների թիվը կհասնի 75 000-ի», - նրա խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պռավդա» պարբերականը։ 

Կալասը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում՝ ԵՄ-ի կողմից անհրաժեշտ աջակցության դեպքում։  

Կայա Կալասի խոսքով՝ Բրյուսելը պատրաստ է Կիևին աջակցել նույնիսկ միայնակ՝ առանց ԱՄՆ-ի։ 

ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում