Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իսրայելը հետ է կանչում Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու պատճառով

Իսրայելը հետ է կանչում Իռլանդիայի և Նորվեգիայի դեսպաններին՝ Պաղեստինը 
որպես պետություն ճանաչելու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի արտաքին գործերի նախարարությունն իր դեսպաններին Իռլանդիայից և Նորվեգիայից հետ է կանչել խորհրդակցությունների համար այն բանից հետո, երբ նրանք հայտարարել են Պաղեստինը ճանաչելու որոշման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը X սոցիալական հարթակում:

«Ես հանձնարարել եմ անհապաղ հետ կանչել Իսրայելի դեսպաններին Իռլանդիայից և Նորվեգիայից խորհրդակցությունների համար՝ Պաղեստին պետությունը ճանաչելու՝ այդ երկրների որոշման պատճառով։ Ես հստակ ուղերձ եմ հղում Իռլանդիային և Նորվեգիային՝ Իսրայելը չի թուլացնի ճնշումը նրանց նկատմամբ, ովքեր կասկածի տակ են դնում իր ինքնիշխանությունը և վտանգում են իր անվտանգությունը», - գրել է Կացը:

Նախարարը հավելել է, որ նման որոշումները կհանգեցնեն «ծանր հետևանքների»։

«Եթե Իսպանիան իրականացնի Պաղեստին պետությունը ճանաչելու իր մտադրությունը, ապա նրա դեմ կձեռնարկվեն նմանատիպ միջոցներ», - ընդգծել է նա։

Կացի հայտարարության պահին Իսպանիայի կառավարությունը դեռ պաշտոնապես չէր հայտարարել Պաղեստինը ճանաչելու մասին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, Իռլանդիայի վարչապետ Սայմոն Հարիսը հայտարարել է, որ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչում են Պաղեստին պետությունը։

1988 թվականից ի վեր Պաղեստինը որպես պետություն ճանաչել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից 146-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am