Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հետախուզվողը հայտնաբերվել և կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանի մահվան դեպքի առթիվ հետախուզվողը հայտնաբերվել է և կալանավորվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվամիջոցների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյան:
«Ռուբեն Պողոսյանի մահվան գործով հետախուզվող Հ. Համբարձումյանը հայտնաբերվել և կալանավորվել է»,- հայտնեց Ջանոյանը:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ պրոֆեսորին իր աշխատասենյակում ծանր մարմնական վնասվածք է պատճառել հոգեբանական կենտրոնի այցելու, 1983 թ. ծնված Հ. Համբարձումյանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հուլիսի 20-ին որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 14-րդ կետերով և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է: Հ.Համբարձումյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում