Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հռոմի պապը Հայաստան այցելելու առիթով հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

Հռոմի պապը Հայաստան այցելելու առիթով հեռագիր է հղել Իտալիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարելիք եռօրյա այցի մեկնարկին հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Սերխիո Մատարելլային:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վատիկանի ռադիոն, հեռագրում ասվում է. «Այս պահին, երբ սկսում եմ ուխտագնացությունս Հայաստան`թաթախվելու այդ ժողովրդի հնագույն իմաստնության մեջ, հաստատելու նրանց հավատը, աջակցելու խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված ճանապարհին արվող բոլոր ջանքերին, ես դիմում եմ Ձեզ, պարոն Նախագահ, և ողջ իտալացի ժողովրդին իմ սրտանց ողջույններով ողջ երկրին` քաջալերելով մնալ համերաշխության առաջնագծին և ապագային նայել վստահությամբ ու հույսով»:

Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան կժամանի 15:00-ին: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am