«Ռեալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել Ֆլորենտինո Պերեսի հրաժարականի համար
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հրաժարականի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստորագրահավաքն անցկացվում է Change.org կայքում: Երկրպագուները Պերեսին կոչ են անում պատասխանատվություն ստանձնել ակումբին հասցրած վնասի համար: Նրանք Պերեսի հրաժարականի համար 5 պատճառ են թվարկել.
1.Հարյուրավոր միլիոնների վատնում խաղացողների ձեռք բերելու համար, որոնք թիմին ոչ մի օգուտ չբերեցին:
2.Մարզիչների պարբերաբար փոփոխում, որի պատճառով թիմում և ակումբում անառողջ մթնոլորտ է ստեղծվում. Բենիտեսի նշանակումը բացարձակ ձախողում էր:
3.Ակումբի հեռանկարի բացակայություն ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս:
4.Ակումբի երիտասարդական թիմի խաղացողների արհամարհում՝ հօգուտ օտարերկրյա խաղացողների:
5.Ակումբային փաստաթղթերի մանիպուլյացիա ղեկավար պաշտոնում մնալու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում