«Ռեալ»-ի երկրպագուները ստորագրահավաք են սկսել Ֆլորենտինո Պերեսի հրաժարականի համար

11:38, 30 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալի»-ի  երկրպագուները  ստորագրահավաք են սկսել  ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հրաժարականի համար:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ստորագրահավաքն անցկացվում է Change.org կայքում: Երկրպագուները Պերեսին կոչ են անում պատասխանատվություն ստանձնել ակումբին հասցրած վնասի համար:  Նրանք Պերեսի հրաժարականի համար 5 պատճառ են թվարկել.

 

1.Հարյուրավոր միլիոնների վատնում խաղացողների ձեռք բերելու համար, որոնք թիմին ոչ մի օգուտ չբերեցին:

2.Մարզիչների պարբերաբար փոփոխում, որի պատճառով  թիմում և ակումբում անառողջ մթնոլորտ է ստեղծվում. Բենիտեսի նշանակումը բացարձակ ձախողում էր:

3.Ակումբի հեռանկարի բացակայություն ինչպես դաշտում, այնպես էլ դաշտից դուրս:

4.Ակումբի երիտասարդական թիմի  խաղացողների արհամարհում՝ հօգուտ օտարերկրյա խաղացողների:

5.Ակումբային փաստաթղթերի մանիպուլյացիա ղեկավար պաշտոնում մնալու համար:  


© 2009 ARMENPRESS.am