Մասնագետները խորհուրդ են տալիս պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատյան հարթավայրում շարունակաբար դիտվող տեղումների հետևանքով օդի բարձր հարաբերական խոնավությամբ ու ջերմությամբ պայմանավորված` բարենպաստ պայմաններ են ստեղծվել հատկապես պտղատու և խաղողի այգիների սնկային տարբեր հիվանդությունների զարգացման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բերքի կորուստներից խուսափելու և պտուղների բարձր ապրանքային տեսքը պահպանելու նպատակով նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս կորիզավոր պտղատու այգիներում լրացուցիչ բուժումներ կատարել ծակոտկեն բծավորության դեմ:
Խաղողի այգիներում առաջիկա օրերին (ծաղկումից առաջ) անհրաժեշտ է կատարել բուժումներ միլդիու, օիդիում սնկային հիվանդությունների և խաղողի վազի ողկուզակեր վնասատուի առաջին սերնդի դեմ: Ծաղկումից անմիջապես հետո նշված հիվանդությունների և վնասատուների դեմ անհրաժեշտ է բուժումները կրկնել` փոխարինելով նախորդ անգամ օգտագործված բուժանյութերը այլ պեստիցիդներով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում