Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը

Մեկնարկում է «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «WebԾիրան» համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի վաղը' նոյեմբերի 15-ին, եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը:

Փառատոնի մասնակից բոլոր ֆիլմերը ներկայացվելու են Webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ, յուրաքանչյուրը' 5 օր անընդմեջ: Webtv.am-ում եւ Facebook սոցիալական ցանցում փառատոնի օրերի ընթացքում տեղի է ունենալու օնլայն քվեարկություն: Հաղթող երկու ֆիլմերը որոշվելու են ինտերնետ քվեարկությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փառատոնի մամուլի ծառայությունից, սահմանված է 2 (երկու) մրցանակ' գլխավոր մրցանակ' 1000 դոլարին համարժեք դրամի եւ խրախուսական մրցանակ' 500 դոլարին համարժեք դրամի:

«WebԾիրան»-ին մասնակցում են ֆիլմեր' նկարահանված ցանկացած տեխնիկական միջոցով: Ներկայացված ֆիլմերը լինելու են մինչեւ 20 րոպե տեւողությամբ, տարբեր ժանրերի: Ֆիլմերի հեղինակներն են Հայաստանում եւ արտասահմանում ապրող հայ կինոռեժիսորները:

Ինչպես ավելի վաղ նշել էին փառատոնի կազմակերպիչները, «WebԾիրան»-ը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաների օգտագործումն օգնում է զարգացնել այլ ոլորտները, բացում է նոր հորիզոններ:

Փառատոնի գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը: Կազմակերպիչներն են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am