Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ա. Պապիկյանը հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

Ա. Պապիկյանը  հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն այսօր իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտոնական արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Արմեն Պապիկյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում ընթացող գործընթացները եւ այդ համատեքստում կարեւորել է Հայաստան-ԵԽ համագործակցությունը հստակ ծրագրերի հաստատման ու իրականացման տեսանկյունից: Խոսելով ԵԽ-ում ընթացող բարեփոխումների մասին' դեսպան Պապիկյանը նշել է, որ Հայաստանը, ինչպես եւ անցյալում, պատրաստ է աջակցել Գլխավոր քարտուղարին ԵԽ բարեփոխումների գործընթացում:

Թորբյորն Յագլանդը, ողջունելով Հայաստանի նորանշանակ մշտական ներկայացուցչին, նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԽ գործընթացներում եւ գոհունակությամբ նկատել, որ Հայաստանի ընկալումները ԵԽ բարեփոխումների եւ Հայաստան-ԵԽ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ համընկնում են իր մոտեցումներին եւ պատկերացումներին: Նա նաեւ ընդգծել է, որ կազմակերպության նպատակն է ծառայեցնել կուտակած փորձագիտական ներուժն ի նպաստ անդամ պետությունների կարիքների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ԵԽ հետ այլ միջազգային կազմակերպությունների համագործակցության զարգացման առկա խնդիրները եւ հեռանկարները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am