Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը

Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի 
կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի և Հունգարիայի ղեկավարներն արգելափակել են ԵՄ-ի հայտարարությունը Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանում եվրոպական կանաչների կուսակցության խորհրդարանական խորհրդական Թամարա Գագուլաշվիլին:

«Այո, դա հաստատվել է բավականին վստահելի աղբյուրներից, որ ԵՄ-ի Խորհրդի գրավոր հայտարարությունն արգելափակվել է այդ երկու երկրների ղեկավարների կողմից», - ասել է նա վրացական հեռուստաալիքներից մեկի եթերում։

Այդ առիթով հայտարարությունը մայիսի 15-ին արվել է Եվրահանձնաժողովի անունից, հավելել է Գագուլաշվիլին։

Վրաստանում գրեթե մեկ ամիս բողոքի ցույցեր են ընթանում երկրի խորհրդարանի կողմից ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։ Երկրի քաղաքական ընդդիմությունն այդ օրենքը համարում է ռուսամետ։ Եվրամիությունը և ԱՄՆ-ն հանդես են եկել օրենքի խիստ քննադատությամբ և կոչ են արել երկրի իշխանություններին հրաժարվել դրա ընդունումից։ Արևմտյան առաջնորդները նախազգուշացնում են, որ այն կարող է փակել Վրաստանի ուղին դեպի ԵՄ։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am