Սպորտ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կանանց ֆուտբոլի ընտրանին պատմության երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրում կայացավ կանանց ֆուտբոլի Եվրոպայի 2025 թ. առաջնության որակավորման փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց Աննա Դալլաքյանը:Հայաստանի ընտրանու առավելությունը երկրորդ խաղակեսի սկզբին կրկնապատկեց Մարալ Արթինը՝ դիպուկ իրացնելով 11 մետրանոց հարվածը: Ղազախներին հաջողվեց 70-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց:

Կանանց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը:

Հայաստան- Ղազախստան`2:1(1:0)

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում