Հասարակական

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Ախուրյանում

2 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Ախուրյանում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Ախուրյանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 31-ին Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, մարզային իշխանությունների, ՏԻՄ ներկայացուցիչների և Միասնական սոցիալական ծառայության պատասխանատուների հետ հանդիպել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Ախուրյանում բնակություն հաստատած ընտանիքներին։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը ներկաներին ողջունել է և նշել, որ կարևորում է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները․ «Կրկին հանդիպելու պատճառը ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին ձեզ նորից տեղեկացնելու, ինֆորմացիոն բացը լրացնելու համար է: Հատկապես կարևորում եմ «ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710 - լ որոշման»՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին հանգամանորեն տեղեկացնելը։ Ուզում եմ, որ օր առաջ իմանաք ձեր իրավունքների, պետության կողմից ընձեռված հնարավորությունների մասին։ Մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուները, ես ու համայնքի ղեկավարը պատրաստ ենք անհատապես պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին, կուզենամ ակտիվ հարցուպատասխանի մթնոլորտում անցնի մեր հանդիպումը, որը հնարավորություն կտա ձեզ առավել շատ տեղեկացված լինել և օգտվել պետական աջակցությունից»,-ասել է մարզպետը։

Հանդիպման ընթացքում ծավալվել է կառուցողական քննարկում, պատասխանատուներն անդրադարձել են բնակարանային ապահովման ծրագրով նախատեսված առանձին դրույթներին, ծրագրի իրականացման փուլերին։

Հանդիպման ավարտին պատասխանատուները պատասխանել են ներկաների հարցերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում