Մարզեր

Պատանի լուսանկարիչների ցուցահանդես և մրցանակաբաշխություն՝ Գավառում

3 րոպեի ընթերցում

Պատանի լուսանկարիչների ցուցահանդես և մրցանակաբաշխություն՝ Գավառում

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում տեղի է ունեցել պատանի լուսանկարիչների ցուցահանդեսը և «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ լուսանկարչության արվեստանոցի սաների մրցանակաբաշխությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ լուսանկարչության արվեստանոցի սաները մասնակցել են «Ջուր և քար» խորագիրը կրող մանկապատանեկան լուսանկարչության ցուցահանդես-մրցույթին։ Այն կազմակերպվել էր ԱՆԻՐԻԿԱՍԻԱ պատկերասրահի և Հայաստանի «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի համատեղ ջանքերով։ Մրցույթին մասնակցել են Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի լուսանկարչության արվեստանոցի  սաներն ու Հայաստանի «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի ֆոտոդպրոց-ստուդիայի աշակերտները։ 

Գավառի «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի» լուսանկարչության արվեստանոցի սաներ Մարտին Տոնոյանն արժանացել է 1-ին, իսկ Գոհար Մուրադյանը՝ 3-րդ տեղի մրցանակի։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել են նվերների և դրամական պարգևների։ Մասնակիցներիը վկայականները ստացել են մրցանակաբաշխության ընթացքում։

Ցուցահանդեսին և մրցանակաբաշխությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։  

Համայնքի ղեկավարը դիտել է ցուցադրված և մրցանակային տեղեր զբաղեցրած աշխատանքները, զրուցել պատանի լուսանկարիչների հետ և շնորհավորել նրանց։

Մրցանակակիրներին ողջունել են  նաև Հայաստանի «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի նախագահ Սերգեյ Հակոբյանը, ԱՆԻՐԻԿԱՍԻԱ պատկերասրահի տնօրեն Իրինա Իոաննեսյանը և Գավառի «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն»-ի տնօրեն Լուսինե Ղազազյանը։

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել է  նաև Սերգեյ Հակոբյանի «Հոգու զարթոնք» լուսանկարչական ցուցահանդեսին։

 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում