ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոցի սաները վերջերս մասնակցել են «Մինորա» մշակութային կենտրոնի «Էտյուդ» նկարչական մրցույթ-փառատոնին և զբաղեցրել են բարձր հորիզոնականներ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Կոմիտաս Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոցի մրցանակակիր սաներին և նրանց ուսուցիչներին։ Առաջին հորիզանական զբաղեցրել են Շուշաննա Սահակյանը և Էլմիրա Մարտիրոսյանը, երկրորդ հորիզոնականը՝ Էլեն Գապոյանը և Մարի Խլոյանը, երրորդ հորիզոնականը՝ Մերի Սաֆարյանը։
Համայնքի ղեկավարը շնորհավորել է շնորհալի և արվեստասեր սաներին, պարգևատրել մասնագիտական հուշանվերներով, իսկ նրանց ուսուցիչներն արժանացել են դրամական խրախուսանքի։
Մանկական գեղարվեստի դպրոցի տնօրենը հաստատության անունից շնորհակալություն է հայտնել Ահարոն Խաչատրյանին` մշտապես դպրոցի մանկավարժների և սաների կողքին լինելու, նրանց աջակցելու համար։
Խոսրով Խլղաթյան