Մարզեր

Վարդենիս համայնքում բացվել է տարեցների ցերեկային խնամքի կենտրոն

3 րոպեի ընթերցում

Վարդենիս համայնքում բացվել է տարեցների ցերեկային խնամքի կենտրոն

ԳԱՎԱՌ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում «Կամրջակ» սոցիալական և բարեգործական հասարակական կազմակերպության միջոցներով համայնքապետարանի հետ համագործակցությամբ բացվել է տարեցների խնամքի կենտրոն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքի տարեցները միմյանց հետ շփվելու, իրենց ժամանցն ու ազատ ժամանակն անցկացնելու վայր ունեն արդեն: Տարեցների ցերեկային խնամքի կենտրոնի բացումն առիթ է, որ նույն տարածքում ապրող, սակայն իրար վաղուց չհանդիպած մարդիկ շփվեն, նոր ծանոթություններ հաստատեն: 

Տարեցների խնամքի կենտրոնի բացմանը ներկա են եղել Վարդենիսի համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, «Կամրջակ» ՍԲՀԿ նախագահ Մարիա Գորիսը, պաշտոնատար այլ անձինք։ Օրհնության կարգ է կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Հարություն քահանա Հունանյանը։

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ողջունել է ներկաներին և նշել, որ այս կենսական, մարդասիրական նշանակություն ունեցող  ծրագիրն այսօր վերջապես կյանքի է կոչվում: «Վարդենիս համայնքի տարեցների ժամանցային ցերեկային կենտրոնում ստեղծվել է բարեկարգ և հարմարավետ միջավայր, առողջ մթնոլորտ՝ միմյանց հետ շփվելու և ժամանցը լիարժեք կազմակերպելու համար: 

Սա ևս մեկ քայլ է՝ ուշադրություն դարձնելու տարեցների խնդիրներին և ջանքեր գործադրելու, որպեսզի նրանք ապրեն արժանավայել կյանքով, շրջապատված լինեն հոգատարությամբ»,-նշել է համայնքի ղեկավարը։ 

Հյուրընկալ  կենտրոնում ցուցադրվել են Վարդենիս համայնքի արվեստասեր երեխաների գեղեցիկ կտավները։  

«Ես հիմա թոշակի եմ անցել, չեմ աշխատում, բայց այս կենտրոնը ինձ համար շատ մեծ հորիզոն կբացի: Հիմա ես մեկուսացած եմ, չեմ շփվում շատերի հետ, բայց ինձ թվում է՝ այս կենտրոնի միջոցով ես շատ դրական լիցքեր կստանամ»,-նշել է կենտրոնի շահառու Ալվարդ Վարդանյանը:

Ազատ ժամանակն անցկացնելուց բացի ծերերը տեղում կստանան սնունդ և անհրաժեշտ խնամք:

Տարեցների ցերեկային կենտրոնի շենքի մի հատվածում համայնքապետարանը «Կամրջակ» կազմակերպության հետ համատեղ նախատեսում է նաև երեխաների և պատանիների համար զբաղվածության ու ժամանցի վայր ստեղծել։ Կենտրոնի գործունեությունն առաջիկա մեկ տարում կֆինանսավորի «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությունը, այնուհետև աշխատանքների համակարգումը և ֆինանսավորումը կստանձնի Վարդենիսի համայնքապետարանը:

Խոսրով Խլղաթյան 

Բաժին

Տեղադրություն

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

Նշանակում

Մովսես Հարությունյանը նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Տալլին

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների լայն շրջանակին վերաբերող հարցեր

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Հայաստան

Հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում