ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մովսես Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ հունիսի 26-ին ստորագրած կարգադրության մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Մ. Հարությունյանի 2024 թվականի հունիսի 24-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2024 թվականի հուլիսի 1-ից Մովսես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական»:
Մինչ այս Մովսես Հարությունյանն աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում: